Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվեն «Լորկիանա» և «Կարմեն-սյուիտ» վերականգնված բալետային ներկայացումները:
Սկիզբը՝ 19:00-ին:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է Միացյալ Նահանգներից ժամանած Element band-ի առաջին համերգային տուրի առաջին համերգը: Ոճը՝ հայկական ֆոլկի, ֆլամենկոյի, հունական, ֆրանսիական և այլ ազգային ժամանակակից մոտիվների միաձուլում: Տուրի ժամանակ Element band-ին կնվագակցի Miqayel Voskanyan & Friends-ը:
Սկիզբը՝ 19:00
