Բարաք Օբաման կողմ է արտահայտվել ամբողջ աշխարհում կանանց իրավունքների հավասարությանը


09:57 , 9 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ անհրաժեշտ է վերացնել կանանց հանդեպ խտրականությունը, գրում է Комсомольская правда-ն։

«Կանայք անգնահատելի ներդրում ունեն մեր աշխարհի զարգացման գործում։ Նրանք գործարարներ են, ուսուցիչներ, գիտնականներ, նկարիչներ, զինծառայողներ, մայրեր, պետության ղեկավարներ, այդ ցուցակն անվերջ է»,- նշել է նախագահը։

Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ «դեռևս շատ վայրեր կան, որտեղ կանայք դիտարկվում են որպես «երկրորդ կարգի» քաղաքացիներ», նրանց հնարավորությունները թերագնահատվում են, իսկ կրթություն ստանալու, ինքնարտահայտվելու, առանց բռնության կյանքի նրանց իրավունքները խախտվում են

Օբաման «մեր օրերի ամենագլխավոր անարդարություններից է համարում տարբերությունը կանանց ներդրումների և այն բանի, թե ինչպես են նրանց վերաբերվում յուրաքանչյուր օր»։

«Դպրոցական տարիքի 62 մլն աղջիկ չի գնում դպրոց։ Միլիոնավոր աղջիկներ գտնվում են կրթության հասանելիությունը կորցնելու սպառնալիքի տակ»,- նշել է նախագահը։