Երեխայի անվան ընտրության ամենատարօրինակ մեթոդներ


08:50 , 9 մարտ, 2015

97_rebenok_imya1in.am-ը գրում է.

Որոշ ծնողներ երեխայի անվան ընտրության համար դիմում են տարօրինակ մեթոդների։ Երեխայի անվան ընտրությունը ծնողական ֆորումների ամենաքննարկվող թեմաներից է։ Ծնողները ցանկանում են երեխաներին տալ օրիգինալ անուններ՝ միևնույն ժամանակ երեխային չդարձնելով ծիծաղի առարկա։

Ոմանք երեխայի անվան փնտրտուքներ են կատարում գրքերում, ոմանք անմիջապես կողմնորոշվում են երեխային տեսնելով։ Որոշ ամուսիններ պարզապես տևական ժամանակ քննարկում են։ Երբեմն քննարկումները վերածվում են սկանդալների՝ հայտնում է Direct-Press-ը։ Ահա անվան ընտրության ամենատարօրինակ մեթոդները։

1. Ֆուտբոլի միջոցով. անունը կորոշի հայրիկը կամ մայրիկը՝ կախված նրանց կողմից երկրպագվող թիմի հաղթանակի։

2. Բախտի քմահաճույքով. արձանագրվել է դեպք, երբ զույգերը որոշել են կռիվներին վերջ տալու համար միասին սուրճ խմել, իսկ երեխային անվանակոչել սրճարան մտած առաջին այցելուի անունով։

3. Քվեարկություն սոցցանցերում

4. Մաթեմատիկական մոտեցում. երեխայի անունը պետք է պարունակի այնքան տառ, որքան հայրիկի և մայրիկի անունները միասին։