Վթար Նուբարաշենի խճուղում


08:12 , 9 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է.

Մարտի 8-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «Ռենո» մակնիշի 34PR012 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում, իսկ «Օպել» մակնիշի 34AD384 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին ու էլ.սյանը և հայտնվել է դաշտամիջում. խողովակից տեղի է ունեցել արտահոսք, իսկ էլ.սյունը թեքվել է:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնները և անջատել մարտկոցները: