08:24 , 9 մարտ, 20151in.am-ը գրում է.

Այսօր՝ մարտի 9-ին, Սև ծովում կսկսվեն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների նավատորմիղների ռազմածովային զորավարժությունները: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում:
Բուլղարիայի ափերի մոտ զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի, Կանադայի, Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի նավերը:
«Մեր ծովայիններն ուրախ են այցելել Վառնա և համագործակցել քաղաքի ու երկրի բնակչության հետ: Մենք անհաբերությամբ սպասում ենք բուլղարական նավատորմիղի պրոֆեսիոնալ ծովայինների հետ մարզվելու հնարավորությանը»,- հայտարարել է զորավարժությունների հրամանատար՝ ծովակալ Բրեդ Վիլյամսոնը: