Նեմցովին սպանել են իսլամի քննադատության պատճառով՝ հայտնել է Դադաևը. ԶԼՄ-ներ


07:55 , 9 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

110652-9087078

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կասկածյալը պատմել է, թե ինչի պատճառով է կատարվել Նեմցովի սպանությունը։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ Դադաևը հայտարարել է, որ Նեմցովին սպանել են Ռուսաստանում բնակվող մուսուլմանների և ընդհանրապես իսլամի մասին բացասաբար արտահայտվելու պատճառով։

«Փաստացի Դադաևը խոստովանել է այդ հանցագործության կազմակերպումը։ Այդ իսկ պատճառով որևէ աղմկալի բացահայտումներ կամ հետաքննության շրջանում ձերբակալություններ չեն սպասվում»,- նշել է աղբյուրը։