06:49 , 9 մարտ, 20151in.am–ը գրում է.

ԱՄՆ-ի հետազոտողները մի շարք փորձեր են կատարել և հայտարարել, որ իրենց հաջողվել է շներին սովորեցնել ճանաչել վահանաձև գեղձի քաղցկեղի թաքնված ախտանիշներ ունեցող մարդկանց:
Գիտնականները Ֆրանկի անունով գերմանական հովվաշանը սովորեցրել են տարբերել մեզի հոտը, որը ստացվել է առողջ և հիվանդ պացիենտներից:
Փորձի ընթացքում 34 դեպքից 30-ի ժամանակ շունը հաջողությամբ առանձնացրել է չարորակ ուռուցք ունեցող մարդկանց մեզի օրինակները:
Ըստ հետազոտողների` ստացված արդյունքները թույլ կտան մշակել քաղցկեղի ախտորոշման միանգամայն նոր մեթոդներ, տեղեկացնում է Planet today-ը: Օրինակ` հնարավոր կդառնա հոտերի անալիզատորի ստեղծումը: Նոր մեթոդն օգտակար կլինի հատկապես այն երկրներում, որտեղ բժիշկները չեն կարող կիրառել չարորակ ուռուցքի ախտորոշման առավել ժամանակակից մեթոդներ, ինչպիսին, օրինակ, բիոպսիան է: