Նոր Զելանդիան ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայությանը օգնում է լրտեսել. Էդվարդ Սնոուդեն


05:43 , 9 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

3a599097421297f33ebd4a1407c5ecb7

Նոր Զելանդիայի անվտանգության կառավարական բյուրոյի գաղտնի բազան օգնում է ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայությանը՝ լրտեսություն իրականացնել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարավում, հայտնում է Sputnik-ը:

Նման տեղեկություններ են պարունակվում Էդվարդ Սնոուդենի՝ վերջերես հրապարակված նոր փաստաթղթերում:

Բազայի ժամանակակից սարքավորումը թույլ է տալիս տիրապետել արբանյակների տեղեկությանը և գատնազերծել SMS-հաղորդագրությունները, էլեկտրոնային փոստն ու հեռախոսազանգերը ամբողջ Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանից:

Ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է Նոր Զելանդիայի անվտանգության կառավարական բյուրոյին, որը ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության անալոգն է:

Սնոուդենը պնդում է, որ Նոր Զելանդիան համագործակցում է Ազգային անվտանգության ծառայության հետ այդ բազայի շրջանակում:

Օրենքը Նոր Զելանդիայի հատուկ ծառայություններին արգելում է հետևել սեփական քաղաքացիներին: