04:59 , 9 մարտ, 2015
Tert.am–ը գրում է.
Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան և Բուլղարիան համաձայնեցրել են Eastring գազատարի կառուցման մասին հուշագրի դրույթները: 2014-ի նոյեմբերին Eastring գազատարն առաջարկվել էր որպես այլընտրանքային տարբերակ ռուսական «Հարավային հոսքին»:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Aktuality սլովակյան պարբերականին հղումով, այս մասին տեղեկացրել է Eastring նախագծի մամլո քարտուղար Վահրամ Չուգուրյանը:
Նշվում է, որ ապագա փաստաթղթի հիմնական կետերն արդեն համաձայնեցվել են, և այն կստորագրվի մոտ ապագայում:
Eastring գազատարի ծրագիրը ներկայացվել է 2014-ի նոյեմբերին` դեռևս Ռուսաստանի` «Հարավային հոսքից» հրաժարվելուց առաջ:
Ըստ հեղինակների` Eastring նոր խողովակաշարը ունիվերսալ է լինելու. գազային մատակարարումների աղբյուր են հանդիսանալու Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրաքը, Իրանը: Գազատարը կմիացնի Արևմտյան Եվրոպան, Արևելյան Եվրոպան և Բալկանները:
Գազատարի հզորությունը տարեկան կկազմի 20-40 մլրդ խորանարդ մետր գազ: Խողովակաշարի երկարությունը կհասնի 744-1015 կմ-ի` կախված ծրագրի իրագործումից: