04:36 , 9 մարտ, 20151in.am–ը գրում է.
![]()
Կահիրեում դպրոցականը մահացել է իր ուսուցչի դաժան ծեծից հետո, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Եգիպտոսի կրթության նախարարությանը:
Ինչպես հաղորդվում է, մարտի 7-ին 12-ամյա տղային ծեծել է նրա ուսուցիչը, ինչի հետևանքով երեխան ստացել է գանգուղեղային վնասվածք, իսկ հաջորդ օրը ստացած վնասվածքներից մահացել է:
Ներկայումս ուսուցիչը հեռացվել է աշխատանքից, պարզվում են երեխայի մահվան հանգամանքները: