Հս. Կորեան պնդում է, որ կապ չունի ԱՄՆ դեսպանի վրա իրականացված հարձակման հետ


03:54 , 9 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Հյուսիսային Կորեան հերքել է Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպանի վրա կատարված հարձակման մեջ իր ներգրավվածության մասին ենթադրությունը:

BBC-ի փոխանցմամբ` Փհենյանն այն ժամանակ  կատարվածն «արդարացի պատիժ» էր անվանել:

Հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Սեուլը ամբողջ ուժով փորձում է իրենց երկիրը կապել հարձակում իրականացրած Կիմ Կի Չեն անունով 55-ամյա տղամարդու հետ:

Հիշեցնենք, որ տղամարդը դանակով վնասվածքներ էր հասցրել դեսպան Մարկ Լիպերտի դեմքին Սեուլում կայացած գործնական նախաճաշի ժամանակ:

Ավելի ուշ դեսպանին վիրահատական օգնություն է ցուցադրվել: