Բժիշկները պարզել են մթերքի 3 ամենավտանգավոր համադրությունները


02:55 , 9 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

1395731372_kakie-sochetanija-produktov-ne-v-koem-sluchae-nelzja-upotrebljat-vmeste

Բժիշկները կարծում են, որ կան մթերքներ, որոնք չի կարելի միասին ուտել: Բանն այն է, որ դրանց յուրացումը օրգանիզմում տեղի է ունենում տարբեր եղանակով, այդ իսկ պատճառով նման մթերքի օգտագործումը խախտում է նյութափոխանակման պրոցեսները:

Դրանց միաժամանակյա օգտագործումը առանձնահատուկ հետևանքների չի հանգեցնում, սակայն օրգանիզմը դրանց օգտագործումից օգուտ չի ստանում, գրում է mediahouse.com.ua-ն:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս չկիրառել հետևյալ համադրությունները.

1. Մրգեր և առաջին ուտեստներ: Ցանկալի չէ առաջին ճաշատեսակից հետո ուտել մրգեր, քանի որ կարտոֆիլի պյուրեն, տապակած կոտլետները, մսով ապուրը կամ տաք շչին ավելի երկար են մարսվում, քան մրգերը:

2. Սուրճ և տարեկանի սև հաց: Կան սուրճի սիրահարներ, որ սիրում են ըմպելիքը վայելել հացի բուտերբրոդով: Դա գուցե կոտրի սովի զգացումը, սակայն օգուտ չի տա օրգանիզմին:

3. Գարեջուր և գետնընկույզ: Այս համադրությունը շատ գարեջրասերների ծանոթ կլինի, որոնք հաճախ են գարեջուրը ըմպում աղի գետնընկույզի հետ: Վերջինս հարուստ է օգտակար վիտամիններով ու նյութերով, սակայն գարեջուրը խոչընդոտում է դրանց ներծծմանը: