Նեմցովի սպանության մեջ կասկածվող Դադաևն իսկական հայրենասեր է. Կադիրով


02:31 , 9 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը «Ռուսաստանի իրական  հայրենասեր» է և «հայրենիքի համար պատրաստ էր կյանքը տալ»:

Ինչպես գրում է kommersant.ru-ն` Չեչնիայի ղեկավարը հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարին  հանձնարարել է  հետաքննել ՌԴ ՆԳՆ Ներքին զորքերի կազմից Դադաևի ազատման հանգամանքները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի  Բասմանյան դատարանը Դադաևին ձերբակալել էր մինչև ապրիլի 28-ին: Բացի նրանից ձերբակալվել էր ևս 4 կասկածյալ:

Ռամզան Կադիրովը նաև նշել է, որ Բորիս Նեմցովի սպանության գործում մեղադրվողը «խորապես հավատացյալ մարդ է»:  

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զաուր Դադաևը խոստովանել  է, որ ներգրավված է Բորիս Նեմցովի սպանության գործում: