Այս մայրն իր երեխային տարել էր բուժզննման և չէր էլ կարող պատկերացնել, թե այն ինչով կավարտվի… (տեսանյութ)


02:23 , 9 մարտ, 2015

Մայրերը, որոնք այս տեսանյութի գլխավոր հերոսուհիներն են, բոլորովին վերջերս են իրենց երեխաների հետ հատել կարևոր մի սահմանագիծ: Երեխայի կյանքի առաջին տարին շատ բարդ է երեխայի ու ծնողների համար:

Հենց այս շրջանում են նրանք առավել խոցելի ու անօգնական, պահանջում մշտական հոգածություն ու խնամք:

Երիտասարդ ծնողներին չես նախանձի՝ քնում են լավագույնը 4 ժամ՝ մոռանալով տարրական հանգստի մասին:

Ասվածը վերաբերում է հատկապես մայրերին:

Այդ պատճառով էլ, ի նշան սիրո ու շնորհակալության, տեսանյութի հերոսուհիների ամուսինները նրանց նման հրաշալի անակնկալ են պատրաստել:

Կանայք մինչև հոգու խորքը հուզված են: Ամեն օր չէ, որ նրանք ստանում են նման հրաշալի շնորհավորանք: