Նեմցովի սպանությունը ցուցադրական ահաբեկչություն էր, ինչպես Գյումրիի ահաբեկչությունը


21:29 , 8 մարտ, 2015

 

Նեմցովի սպանության պահը նկարահանած տեսախցիկի տեսանյութից ակնհայտ ա, որ սպանությունը մանրակրկիտ կազմակերպված էր, սպանության և տեսախցիկի համար «ճշգրիտ» տեղը, սպանությանը այդ տեղի րոպեները փակող ձյուն մաքրող մեքենան, (չնայած ձյուն չկար), սպանության պահին որոշ տեսախցիկների անջատված լինելը վերանորոգման պատրվակով և ուրիշ «պատահականություններ» ցույց են տալիս, որ սպանությունը ցուցադրական էր, և պանությանը ներգրավված են եղել բազմաթիվ մարդիկ: Պուտինը սեփական շրջապատում հավանաբար ցանկանում ա ցույց տալ, որ ամեն ինչ վերահսկում է, և իրենց իշխանությանը ոչինչ չի կարող սպառնալ, որպեսզի միջազգային մեկուսացման պատճառով երկրի փլուզման վախից խուճապի չմատնվեն, կարող ա Կրեմլի պատերի տակ հանգիստ համար մեկ ընդդիմադիրին սպանել և մարսել:
Նման ա Գյումրիի ցուցադրական ահաբեկչությանը, որտեղ առաջին րոպեից խնդիր էր դրված ցույց տալ, որ սպանությունը կատարվել է ռուսական ռազմաբազայից: