Life.panorama.am-ը գրում է.
Այսօր՝ մարտի 8-ին, ժամը 19:15-ին մեկնարկում է «Արմնյուզ» հեռուստաընկերության նոր եթերաշրջանը: Հեռուստաընկերության նորանշանակ տնօրենը ռեսժիսոր Հրաչ Քեշիշյանն է, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Իրինա Վարդանյանը: «Արմնյուզ»-ն այսուհետ հեռուստադիտողներին է ներկայանալու նոր ձևաչափով. այն լինելու է երիտասարդական-ժամանցային հեռուստաալիք, որտեղ ցուցադրվելու են լավագույն նոր ֆիլմերը, տեսահոլովակները ժամանցային, կրթական ու մանկական հաղորդումները:
