16:42 , 8 մարտ, 2015
1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի փոխել իր ռազմավարությունն Ուկրաինայի ճգնաժամի հարցում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Նոր համաձայնագրից հետո բռնության մակարդակը նվազել է, բայց ես փոփոխություններ չեմ տեսնում պարոն Պուտինի ռազմավարական մտադրություններում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը:
Համոնդի խոսքերով՝ Պուտինը չի փոխել իր նպատակները, սակայն սրբագրում է դրանց հասնելու միջոցները: