Մի նենգափոխեք այս տոնի խորհուրդը, այսօր «կանանց միջազգային օրը» չէ


16:24 , 8 մարտ, 2015

Այսօր ոչ թե «կանանց միջազգային օրն» է այլ կանանց իրավունքների պաշտպանության և տղմարդկանց հետ իրավահավասարության օրն է։ 
Մենք շատ անելիքներ ունենք կանանց իրավունքների պաշտպանության և տղամարդկանց հետ իրավահավասարության առումով, այնպես որ խնդրում եմ մի ձևախեղեք օրվա խորհուրդը և եկեք ամեն մեկս մեր չափով նպաստենք վերոգրյալ խնդիրների լուծմանը։
Այդպիսով մենք ավելի շատ ի ցույց կդնենք մեր սերն առ սիրելի կանայք։ 
Հ.Գ. Եթե այդքան շատ եք ուզում շնորհավորել կանանց իրենց «օրվա» առթիվ, մի քիչ համբերեք և ապրիլի 7-ին ի սրտե կշնորհավորեք, բայց խնդրում եմ մի ՆԵՆԳԱՓՈԽԵՔ օրվա խորհուրդը։