14:54 , 8 մարտ, 2015
Aravot.am-ը գրում է.
Հենց նոր Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ քիչ առաջ հայտնաբերել են ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը: Դատախազը տեղեկացրեց, որ նրան գտել են Գյումրի-Մայիսյան ճանապարհահատվածին գտնվող սուպերմարկետի հետնամասում՝ կախված վիճակում:
Հիշեցնենք, որ նա անհետացել էր փետրվարի 21-ի գիշերը, այդ օրը գիշերը ժամը 1.30 սահմաններում վերջին անգամ խոսել էր հայրական տանը՝ Մարմաշեն գյուղում գտնվող իր կնոջ հետ, դրանից հետո հեռախոսը անհասանելի էր դարձել:
Շարունակությունն՝ այստեղ