14:48 , 8 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Գյումրիում երեկ հնչած կրակոցների հետ կապված այս պահի դրությամբ հինգ մարդ է բերման ենթարկվել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցում (Արցախ թաղամաս), մարտի 7-ին լույս 8-ի գիշերը հնչել են կրակոցներ: Կրակոցների հետևանքով կան վիրավորներ: