Ամուսինս անակնկալ է պատրաստում. Նաիրա Կարապետյան


00:08 , 8 մարտ, 2015

Ամուսինս անակնկալ է պատրաստում. Նաիրա ԿարապետյանSlaq.am-ը գրում է․

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանն այսօր` Կանանց միջազգային օրը, ամուսնուց անակնկալի է սպասում: Ներկայացնում ենք Slaq.am-ի հարցազրույցը կանացի և հմայիչ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ.

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա իսկական լեդին:

- Իսկական լեդին, կարծում եմ, պետք է լինի խելացի: Եթե նա խելացի է, ապա նաև կլինի, կանացի, զուսպ, խնամված և ժպտերես:
-Ո՞վ է Ձեզ համար կանացի իդեալ:
- Ինձ համար կանացի իդեալը մայրս է:
-Ամենահիշարժան նվերը, որը ստացել եք կանանց միամսյակին:
- Ցանկացած ի սրտե արված նվեր ունի իր անգնահատելի արժեքը: Էլ չեմ ասում, որ սիրելի մարդու կողմից արված ցանկացած նվերը ամենահիշարժանն է: Սակայն ուզում եմ առանձնացնել ավանդույթ դարձած ձնծաղիկներն ու մանուշակները, որ հայրս է նվիրում ամեն տարի մարտի 8-ի առավոտյան՝ մայրիկիս, ինձ, քրոջս, նաև տատիկիս շիրիմին..
-Ինչպե՞ս եք նշելու Մարտի 8-ը:
- Ամուսինս, ոնց հասկացել եմ, անակնկալ է պատրաստում:

-Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ:
- Վերջերս ստացել եմ ուզածս նվերը՝ Վահան Հովհաննիսյանի հեղինակած ՛՛Մանդիլիոն՛՛ վեպը: Շատ եմ սիրում ծաղիկներ, հատկապես կակաչներ: Ի սրտե կուրախանամ կակաչների ծաղկեփունջ ստանալիս:

-Ինչո՞վ է տարբերվում հայ կինը այլազգի կանացից:

- Շատ եմ հպարտանում հայ կնոջ կերպարի մեջ նվիրվածությունը ընտանիքին, կարծում եմ, որ այլ ազգերում թեև ևս կան նման կանայք, սակայն հայ կնոջ մոտ սա արդեն հոգեկերտվածք է: Երբ կնոջ համար առաջնահերթը իր ընտանիքն է, նա վեհ է, արժանի ամենամեծ հարգանքի, և որպես տրամաբանական շարունակություն, նա ի զորու է անել հնարավորինն ու անհնարը հանում մեծ ընտանիքի՝ Հայրենիքի:

-Ի՞նչ կմաղթեք կանանց:

- Բոլոր կանանց մաղթում եմ գտնել կյանքում ուրախանալու առիթներ, վայելել յուրաքանչյուր ջերմ և գեղեցիկ պահերը՝ դա կարող է լինել երեխայի ժպիտը, գարնանային ջերմությունը, հարազատների ուշադրությունը, ծաղկած ծառը կամ հաջողված ընտանեկան ընթրիքը: Շատ կցանկանայի, որ այսպիսի պահերի գնահատմամբ կանանց կյանքը լցվի ջերմությամբ և երջանկությամբ: Եվ իհարկե մաղթում եմ մեծ ձեռքբերումներ և ընտանեկան անդորր: