00:03 , 8 մարտ, 2015
Գիտե՞ք, հեչ վեջս չի,որ իսլամիստները այս օրերին ոչնչացնում են հնագույն Խաթարա քաղաքից մնացած ավերակները,ասորական հնագույն քաղաք Նեմրութի ավերակները կամ Մոսուլի թանգարանի նմուշները:100 տարի առաջ, մեզ անհավատ անվանող մուսուլմանները, ոչնչացնում էին,ոչ թե ինչ որ ավերակներ այլ շեն քաղաքներ,գյուղեր,եկեղեցիներ,դպրոցներ,գրապահոցներև վերջապես մի ազգ իր մշակույթով ... Բայց մինչև հիմա, այս քաղաքակիրթ աշխարհը ,մշակույթային ժառանգության պաշտպանության ջատագովները,մարդու իրավունքի պաշատպանները 100 տարի առաջ կատարված այդ վայրագությունը դնում են առևտրի ,,դախըլին,, ու սպասում հարմար գին տվողին:Չեմ ափսոսում ու չեմ ցավում...Իմ ցավը ինձ լիուլի հերիք ա: