Մաշկի քաղցկեղ, թե՞ խալ. ինչպե՞ս տարբերել


22:26 , 7 մարտ, 2015

Doctors.am-ը գրում է․

Մաշկի քաղցկեղ, թե՞ խալ-ը գրում է․: Ե՞րբ պետք է անհանգստանալ: Հիմա ամեն ինչ կիմանաք:

Մելանոման հաճախ հանգեցնում է մահվան. սակայն վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս պահպանել հիվանդների 99%-ի կյանքը: Սեփական կյանքը փրկելու համար պետք է առնվազն ամիսը մեկ ինքնազննում անցկացնել:  Մաշկի վրա կասկածելի փոփոխություններ նկատելու դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի:

Ինչի՞ց պետք է զգուշանալ: Մաշկի վրա նոր գոյացության առաջացումից կամ արդեն իսկ առաջացած գոյացության չափի, ձևի կամ գույնի փոփոխությունից: Պետք է նաև ուշադրություն դարձնել մաշկի արտաքին տեսքի և Ձեր զգացողության վրա, ինչը կարող է արտահայտվել շերտավորմամբ, արտադրությամբ, արյունահոսությամբ, քորով, թուլությամբ:

Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ սովորական խալերն ունեն ճիշտ ձև և հավասարաչափ երանգավորում: Եթե նկատում եք, որ խալը ձեռք է բերել ոչ կանոնավոր ձև, նրա վրա առաջացել են անհավասար եզրեր կամ այն դարձել է գույնի առումով ոչ միատարր, ապա պետք է դիմել բժշկի:

Ինչպե՞ս կատարել ինքնազննում:

Ինքնազննումը պետք է կատարել ամիսը մեկ անգամ, նախընտրելի է՝ ցնցուղից առաջ և հետո: Ինքնազննման համար Ձեզ պետք է մեծ և փոքր հայելի:

1. Հանեք շորերը և զննեք Ձեզ մեծ հայելու առաջ. կուրծքը, ուսերը, ձեռքերը, թևատակերը, կոնքերը և ծնկները: 
2. Ծալեք ձեռքերը արմնկային հոդում և զննեք նախաբազուկը և դաստակը:
3. Վերցրեք փոքր հայելի և զննեք ոտքերի և ոտնատակերի մակերեսը:
4. Փոքր հայելու միջոցով զննեք վզի ետևի մակերեսը, գլխամաշկը  և ականջների ետևի հատվածի մաշկը:
5. Վերջում հետազոտեք  հետույքը և գոտկատեղը: