ՈՒղղակի մարդ ապշում է, երբ որևէ քաղաքական գործչի գործունեության քննադատությանը հետևում է նման հակադարձում. «Է կարող եք, դուք արեք»


22:52 , 7 մարտ, 2015

ՈՒղղակի մարդ ապշում է, երբ որևէ քաղաքական գործչի գործունեության քննադատությանը հետևում է նման հակադարձում. «Է կարող եք, դուք արեք»: Բայց ես քաղաքական գործի՞չ եմ, եթե գնաք օպերա ու օպերային երգիչը գլխավոր արիան մոռանա, մի քանի տեղ էլ բարձր նոտաները ֆալշ անի ու պիտուխ տա, կասեք հետ տվեք մեր փողերը, էս ու՞մ եք բեմ բարձրացրել: Ձեզ հոմ չե՞ն հակադարձելու. «հլա մի բարձրացիր բեմ, էդքան երգիր, նոր խոսիր»: Բա ինչ տարբերություն, պրոֆեսիոնալ գործունեություն է, այն էլ ամեն քաղաքացու կյանքին առնչվող: Զարմանալի մարդիկ են: