Ուկրաինան սեփական ազնվության զոհն է դարձել. Սաակաշվիլի


22:13 , 7 մարտ, 2015

b2a75ea644d195c38c896bf0d74c30201in.am-ը գրում է.

Կատարելով միջազգային պարտականությունները` Ուկրաինան սեփական ազնվության զոհն է դարձել: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Ինչ ստացվեց: Ուկրաինան սեփական ազնվության զոհը դարձավ: Այդ բոլոր մեր դաշնակիցներն 90-ականներին եկան և ասացին` մեզ տվեք ձեր միջուկային զենքը»,- ասել է Սաակաշվիլին:

Նա հիշեցրել է, որ Ուկրաինան տվել է նույնիսկ նետերը: Դրա փոխարեն նա ընդամենը ժամանակակից զենք է խնդրում:
«Ռուսաստանը միշտ էլ թքած է ունեցել Արևմուտքի առջև իր պարտականությունների համար: Նա անդադար մեծացրել է իր ռազմական հզորությունը: Եվ ինչ, այժմ Ուկրաինային պետք է պատժեն այն բանի համար, որ նա ազնիվ է եղել»,- նշել է Սաակաշվիլին: