22:07 , 7 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա մրցավեճում ուժերն էր չափում «Համբուրգի» հետ:
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում ու խաղաց 76 րոպե: Նրան փոխարինեց Յակուբ Բլաշիկովսկին:
Չնայած ունեցած մի շարք պահերին, թիմերը այդպես էլ չկարողացան գտնել միմյանց դարպասները տանող ճանապարհները: Արդյունքում` գոլազուրկ ոչ-ոքի: «Բորուսիայի» հաղթարշավը ավարտվեց:
Այս տուրից հետո Դորտմունդի «Բորուսիան» վաստակեց 29 միավոր ու շարունակում է ընթանալ 10-րդ հորիզոնականում:
Նշենք, որ Մյունխենի «Բավարիան», միևնույն ժամանակ, հյուրընկալվելիս կարողացավ հաղթանակի հասնել «Հանովերի» նկատմամբ 1-3 հաշվով: