22:01 , 7 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է․
Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգությունը բազում անպատասխան հարցեր է թողել: Դեպքի օրը սպանվածները` Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), Մանումենտցի Մոսոն (Մեսրոպ Նազարյանց) և Դերոն (Դրաստամատ Թադևոսյան), ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը, ՔԿ հիմնարկ էին գնացել` սպանության մեղադրանքով կալանքի տակ գտվող Դավիթ Իսպիրյանին տեսակցելու:
«Գողական» աշխարհում, ինչպես հայտնի է, ոչինչ չի մոռացվում: Սա այն դեպքն է, երբ վրեժխնդրությունն անխուսափելի է, անգամ եթե հանցագործներն ինչ-որ բան էին փորձում հասկացնել սպանվածների մտերիմներին: Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկը հայազգի «օրենքով գող» Պզոյի (Արմեն Ղազարյան) ազգականն է: Սա թույլ է տալիս կարծել, որ հեղինակավոր «օրենքով գող» լինելով` Պզոն կատարվածը չի մոռանա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ