Նիգերիայում երեք պայթյուն է որոտացել. կան զոհեր


19:28 , 7 մարտ, 2015

nigeria-explosionAraratnews.am-ը գրում է․

Նիգերիայում այսօր միանգամից դրեք պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում զոհվել է 47 մարդ։ Այս մասին տեղեկաացնում է Agence France-Press-ը։

Ինչպես նշվում է, ևս 50 հոգի ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Զոհվածների թվում կան նաև երեխաներ։

Այս մասին այսօր հայտարարել է Բորնո նահանգի ղեկավար Աբուբակար Գամանդին, ով ժամանել է առաջին պայթյունի վայր՝ Բագա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում ևս երեք պայթյում էր որոտացել։