19:08 , 7 մարտ, 2015
Newmag.am-ը գրում է․
Տեղական թոփ երգիչների ցուցակը կազմելիս նրա անուն-ազգանունը մշտապես առաջատարի դիրքերում է: Հանդես եկավ հայտնի նախագծերից մեկում, ապա թողարկեց մի քանի տեսահոլովակ, նկարահանվեց հեռուստասերիալում, ու աստղային վերելքն արդեն պատրաստ էր: Գեղեցիկ արտաքինով, հաճելի ձայնով և համեստ բնավորությամբ. նրան սիրում են ոչ միայն դեռահաս աղջիկները: Նրա երկրպագուների շարքում տարբեր տարիքի մարդիկ են: Հաջողակ արտիստի հաջողության գրավականը միայն բարետես արտաքինն ու լավ աստղի տակ ծնվելը չեն. նա չափազանց աշխատասեր է ու համառ:
- Ինչպե՞ս հայտնվեցիք շոու բիզնեսում, ի՞նչ ճանապարհ եք անցել:
– Սկսել եմ երրորդ դասարանից: Հաճախել եմ Սպայի տան էստրադային համույթ՝ Արամ Գալստյանի ղեկավարությամբ: Այնտեղ սովորեցի, ավարտեցի ու վերցրեցի դիպլոմս: Հետո մի քանի տարի այդպես մասնակցում էի համերգների: Խմբով համերգներ ենք ունեցել Հայաստանի գրեթե բոլոր զորամասերում:
- Խմբում կայի՞ն մարդիկ, որոնք հայտնի դարձան:
– Մեր խմբից էլի եղան մարդիկ, որոնք հայտնի են, բազմաթիվ աշխատանքներ են արել: Բայց անուններ չասեմ, էլի, լավ չի:
- Կոնսերվատորիայում է՞լ եք սովորել:
– Հա՛, բայց դա՝ հետո: Ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա, չորս տարի սովորեցի, ավարտեցի ջազ վոկալ բաժինը, հետո գնացի բանակ:
- Ձեր առաջին լուրջ քա՞յլը:
– Մեր ժամանակ «Իզաբել» փառատոն կար: Փոքր էի շատ, բայց մասնակցեցի: Սա առաջին լուրջ փառատոնն էր: Երրորդ տեղը գրավեցի: Ավելի լուրջ քայլ էր, երբ տեսահոլովակ նկարահանեցի, իսկ դրանից առաջ «Սուպերսթար»-ն էր: Որոշ ժամանակ անց Արսեն Սաֆարյանի հետ միասին «Խոստում» տեսահոլովակը նկարահանեցինք. այդ ժամանակ Արսենի հետ էինք աշխատում: Առաջին անգամ էր, շատ հետաքրքիր էր: Պիտի խոստովանեմ. ոչ ոք չգիտի՝ ես դուրս էի եկել զորամասից, սամավոլկա էի դուրս եկել նկարահանվելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ