Գիտնականները կարծում են, որ ընկերությունն ամրապնդում է ֆիզիկական առողջությունը


21:15 , 7 մարտ, 2015

druzhba_zdorovie_475_2801in.am-ը գրում է․

Ինչպես վստահեցնում են կանադացի գիտնականները Concordia University-ից` ընկերությունը նպաստում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առողջության ամրապնդմանը:
Գիտնականները պրոֆեսոր Ժան-Ֆիլիպ Գրունի գլխավորությամբ 5-ամսյա հետազոտություն են անցկացրել միջազգային ուսանողների 60 հոգանոց խմբում: Այս ուսանողների կյանքն արմատապես փոխվել է այն ժամանակ, երբ նրանք տեղափոխվել են Մոնրեալ, և գիտնականները հատուկ հարցաշարի միջոցով գնահատել են նրանց սոցիալական շփման մակարդակը:

«Մենք պարզեցինք, որ այն ուսանողներին, ովքեր բազմաթիվ ծանոթություններ են հաստատել նոր բնակավայրում, բնորոշ է սրտի ռիթմի փոփոխման մեծացումը, իսկ նրանց, ովքեր իրենց միայնակ էին զգում, բնորոշ էր փոփոխման նվազումը: Այսպիսով` ապացուցված է, որ երկարատև սոցիալական առանձնացվածությունը բացասաբար է ազդում մարդու ֆիզիկական առողջության վրա»,- նշել է պրոֆեսոր Գրունը և խորհուրդ տվել հաճախ շփվել ընկերների հետ: