Ձկնորսի անակնկալ որսը


23:30 , 7 մարտ, 2015

Իտալացի Դինոյի բախտը մի օր բերեց. 40 րոպե պայքարելուց հետո նա 127 կգ-անոց, 2,7 մետրանոց ձուկ որսաց։

Հսկայական լոքո ձուկը նա որսացել է Պո գետից։

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ ամենամեծ լոքո ձկան որսը եղել է 292 կիլոգրամանոց լոքոն Թաիլանդում։

Լոքոն համարվում է ամենախոշոր գետային գիշատիչներից մեկը։