Գյուղոլորտը հեռանկարային է, բայց այստեղ էլ մենաշնորհը խանգարում է. «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ


18:42 , 7 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը գյուղատնտեսական աշխատանքների մեկնարակին Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե տրամաբանությունը հուշում է, որ հատկապես այս տարի գյուղոլորտը մեծ հեռանկարներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով ԵՏՄ–ին անդամակցությունը և հիմնականում գյուղմթերքի արտահանումը ԱՊՀ շուկաներ, մասնավորպես՝ Ռուսաստան։ Սակայն ըստ նրա՝ ոլորտի զարգացման համար տարվող աշխատանքերը Կառավարության կողմից անբավարար են։

«Կառավարության այդ կարգավորող դերը, օգնությունը ես չեմ տեսնում։ Տեսեք՝  ձկնարդյունաբերողները սնանկանում են, գինի արտադրողները չեն կարողանում բերքն  ավելացնել ու արտահանումը նույնպես»,-ասաց նա։ 

Ըստ Արմեն Պողոսյանի՝ ինչպես մյուս ոլորտների համար, գյուղոլորտի համար էլ մի բան խանգարում է, և դա մենաշնորհն է նաև այստեղ։ «Հողերը սեփականաշնորհվում են, մեկը գնում է մեծ տարածքներ և մյուսներին առաջարկում իր մոտ աշխատել, ոչ թե բարիք ստեղծել, այլ աշխատել, ինչն էլ արդեն անհավասար պայմաններ է ստեղծում, էլ չեմ ասում՝ ջրի գնի, հողի հարկի, բերքի իրացման հնարավորությունները»,-նշեց նա։