51-ամյա դերասանն ամեն տարի մտնում է աշխարհի ամենամոդայիկ մարդկանց ցուցակ։ Ո՞րն է նրա գաղտնիքը։ Զարմանալի է, բայց ոչ մի գաղտնիք էլ չկա. իր ոճաբանը հենց ինքն է, նա է կերտում իր կերպարը, և ինչպես տեսնում ենք՝ բավականին հաջող։
Նա ոչ միայն սիրում է գեղեցիկ հագնվել, այլև այդ գործում վարպետ է։ Նրան անհնար է պատկերացնել առանց գերժամանակակից գլխակների, որոնց գույները փոխում է ըստ տրամադրության, բաճկոնների, ճղած տաբատների և, իհարկե, շարֆերի։
«007 սպան» կանանց խելքահան է անում ոչ միայն ֆիլմում, այլև իրական կյանքում՝ ցուցադրելով իր բարձր ճաշակը։ Առօրյայում նա գերադասում է կաշվե բաճկոններ, Nike-ի կոշիկներ։ Իսկ աքսեսուարներից սիրում է կրել փողկապներ, գլխարկներ, գոտիներ, ակնոցներ...
Բրեդի՝ լավ տեսք ունենալու գաղտնիքը նրա բնական լինելու մեջ է։ Նա գերադասում է հագուստ ընտրել առանց ոճաբանների օգնության։ Նա ունի շարֆերի մեծ հավաքածու, յուրաքանչյուրը կապում է տարբեր ձևերով։
Չնայած վատ համբավին՝ նրանից կարելի է լավ հագնվել սովորել։ Նա մետրոսեքսուալ է, առօրյայում գերադասում է casual հագուստ։ Նա մի խորամանկ անձնավորություն է, որի համար կանայք խենթանում են։
Աշխարհի ամենամոդայիկ մարդկանց ցուցակը չի կարող լինել առանց նրա։ Չնայած շատերը հիմա ասում են, որ Դեյվիդի ոճը ստեղծում է նրա կինը՝ Վիկտորյա Բեքհեմը։
Քլունին չի սիրում ոճային փոփոխություններ, հիմնականում նախընտրում է կոստյումներ, բաճկոններ։ Դասական ոճի սիրահար է։