Ուսուցչուհուն բանտ են ուղարկել աշակերտներին սարսափ ֆիլմ ցուցադրելու համար


18:29 , 7 մարտ, 2015

Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ԱՄՆ-ի Օհայո նահանգում ուսուցչուհուն ազատազրկել են 90 օրով: Պատճառն այն է, որ նա իր աշակերտներին սարսափի ֆիլմ է ցուցադրել:

Ուսուցչուհին երեխաներին ցուցադրել էր «Մահվան այբբենարան» ֆիլմը:  Նա մեղավոր է ճանաչվել անչափահասների համար վնասակար նյութերի տարածման համար: Նա խոստովանել է, որ աշակերտներին ֆիլմ է ցուցադրել, քանի որ այնքան էլ չի տիրապետել դասավանդվող առարկային: Հավելենք այս ուսուցչուհին իսպաներենի դասին փոխարինում էր մեկ այլ ուսուցչի:   Միաժամանակ նա պնդել է, թե տեղյակ չի եղել ֆիլմի սադրիչ բովանդակությանը:

58-ամյա  ուսուցչուհին դատարանում ներողություն է խնդրել աշակերտներից ու նրանց ծնողներից: Նա դատապարտվել է նաև երեք տարվա պայմանական ազատազրկման: