Թուրքիայում հայտնաբերել են Վինսենտ Վան Գոգի կտավը


18:09 , 7 մարտ, 2015

Թուրքիայի ոստիկանությունը հայտնաբերել է Վան Գոգի կտավըԹուրքիայի հյուսիսում ոստիկանությունը առգրավել է ենթադրաբար Վինսենտ Վան Գոգի վրձնին պատկանող կտավը։ Այս մասին գրում է Milliyet թուրքական պարբերականը։

Իրավապահները համացանցում նկատել են հայտնի հոլանդացի նկարչին վերագրվող կտավի վաճառքի մասին հայտարարությունը, պայմանավորվել վաճառողի եւ տեղում ձերբակալել նրան՝ առգրավելով կտավը։

Նկարն ուղարկել են Գազիոսմանփաշայի համալսարան՝ փորձաքննության։ Համալսարանի  մասնագետները հաստատել են, որ մեծ հավանականությամբ կտավը պատկանում է Վան Գոգի վրձնին։

Կտավի հակառակ երեսին հայտնաբերվել են  «Վինսենտ Վան Գոգ, Հաագա, 1882», «Դալեմի թանգարան», «Մարդը ապաստանից, կանգնած»։ Այս նկարի գծանկարը պահվում է Ամստերդամում Վան Գոգի թանգարանում։