Փոքրիկի անհավանական պատմությունը, ում գտան դիահերձարանում լաց լինելիս նրա մահն արձանագրելուց 12 ժամ անց


17:56 , 7 մարտ, 2015

Լիզ Միլագրոս Վերոնը, ում անունը թարգմանաբար նշանակում է «Հրաշալի Լույս», փոքրիկ ու ուժեղ 1-ամյա բալիկ է, ով ծննդյան մի անհավանական պատմություն ունի։ Նա ծնվեց նախատեսվածից 3 ամիս շուտ և քանի որ կենդանության ոչ մի նշան ցույց չէր տալիս, բժիշկները ստիպված եղան ուղարկել փոքրիկին դիահերձարան։ Երեխան այսօր ողջ է միայն իր ծնողների ցանկության շնորհիվ՝ տեսնել դին վերջին հրաժեշտ տալու համար։ Փակ դագաղի մեջ 12 ժամ անցկացնելուց հետո նա շարժվեց և խուլ ճիչ արձակեց։ Նա սառն էր, ինչպես սառույցը, բայց մեռած չէր։ Այդ օրվանից սկսած՝ Լիզ Միլագրոսը մեծացավ և դարձավ շատ ուժեղ երեխա։

Ծնողներն ուզում էին անվանել փոքրիկին Լուսիա Աբիգալի, բայց դեպքից հետո դրեցին երեխայի անունը Լիզ Միլագրոս։