Անկողինը քանի՞ անգամ պետք է օգտագործել. Սուրեն Թադևոսյան


17:50 , 7 մարտ, 2015

Անկողինը քանի՞ անգամ պետք է օգտագործել. Սուրեն ԹադևոսյանSlaq.am-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրելէինք, երեկ երգչուհի Գաբին անդրադարձել էր Հայաստանում պրոդյուսերների հետ աշխատանքին`վստահեցնելով, որ դիմել է տարբերպրոդյուսերների, բայց պատասխանն, ըստ երգչուհու, հետևյալն է եղել. «Հարցրել են՝ որքան բյուջե ունեմ կամ ունեմ արդյոք սիրեկան: Ասել եմ՝ ոչ մեկն ունեմ, ոչ մյուսը, ասել են՝ ցտեսություն»:

Թեմայի շուրջ  Slaq.amզրուցեց պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի հետ:

-Պարոն Թադևոսյան, ի՞նչ սկզբունքով եք որոշում ում հետ աշխատել, ում պրոդյուսերությամբ զբաղվել:

-Վաղուց չեմ աշխատում որևէ մեկի հետ, որովհետև, եթե պրոդյուսերությանը վերաբերվենք որպես մասնագիտության` ապա ՀՀ-ում իմաստ ունի զբաղվել միայն 6/8, (ռաբիզ երաժշտության պրոդյուսինգով), ուրիշ ոչ մի ոճ ֆինանսական առումով իրեն չի արդարացնում: Պրոդյուսերի աշխատանքը շոու-բիզնեսի կոմերցիոն ուղղվածությունն է, բայց քանի որ Հայաստանում փող բերում է միայն պարային երգերը՝ հարսանիքներում երգելու համար, այսինքն ռաբիզ երաժշտությունը` իմաստ չունի այլ ոճերում աշխատել, այդ պատճառով էլ չեմ զբաղվում պրոդյուսերությամբ, թեպետ իմ նախագծերն ունեմ: Արել եմ Արմատ նախագիծը, աշխատել եմ մի շարք երգիչների հետ: Գաբիի ասածը հայկական տարբերակն է. ծանոթ, բարեկամ կամ անկողին, բայց դա ծիծաղելի է, դա պրոդյուսերություն չէ, դա մարդկանց մասին է, ովքեր բան չեն հասկանում, ուղղակի լսել են մի տեղ ասում են՝ ես պրոդյուսեր եմ: Կան լավ պրոդյուսերներ, օրինակ` Գրիգորը Նազարյանը, ով Թաթայի պրոդյուսերն է, Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի պրոդյուսերը Արմեն Մովսիսյանն է, ովքեր հանգիստ կատարում են իրենց աշխատանքը:

-Կարծիք կա, որ Հայաստանում առանց անկողնու հնարավոր չէ հասնել հաջողության, որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

-Դա հիմար ֆրազա է, 90-ականներին տարածված կարծիք էր, երբ բոլոր հարցերը լուծվում էին կրակոցներով, հիմա 2015 թ. ոչ մեկ կրակոցներով հարց չի լուծում, շատ հազվադեպ: Նույն կերպ հնարավոր է ինչ որ մեկն ինչ որ տեղ անկողնում կարող է հարց լուծել, բայց եթե մարդն իրոք ուզում է զբաղվել պրոդյուսինգով` անկողինն ինչով կարող է հետաքրքրել, եթե պետք է փող աշխատել, ներդնում կատարել, անկողինը քանի՞ անգամ պետք է օգտագործել, այսինքն դա անցած էտապ է: Օրինակ` այժմ կինոյում և սերիալներում նկարվելը դարձել է ինքնանպատակ և մարդիկ պատրաստ են հանուն դրա ամեն ինչի, կարևորը հայտնի դառնալն է: Դեմքը, որ ճանաչեն, որ դուրս գա խանութ կամ երթուղային նստի ասեն` վայ սա էն սերիալի աղջիկն է կամ տղան: Ժամանակին էլ երգելու համար էին պատրաստ ամեն ինչի, այն ժամանակ էլ դա էր հայտնի դառնալու տարբերակը: Կան իհարկե, որ գնացել են մեկին հարիֆացրել, փողերն օգտագործել են երգչուհի դառնալու համար: Ասենք կան հայտնի գործարարների փողերից օգտվող երգչուհիներ, ինչու չէ նաև երգիչներ, բայց դա օրինաչափություն չէ` դա ավելի շատ բացառություններ են:

-Հայաստանում, երբ պրոդյուսերական դպրոց կլինի:

-Չի լինի այնքան ժամանակ` մինչև այդ ոլորտը եկամտաբեր չէ: Եթե դառնա եկամտաբեր, բնականաբար պրոդյուսերների պահանջն էլ կզգացվի: Ես գիտեմ, որ թատերական ինստիտուտում Ռուբեն Ջաղինյանը նման կուրս հավաքեց, և հիմա ավարտածները լուրջ զբաղվում են այդ գործով, բայց հեռուստատեսությունում հիմնականում: Դպրոց պետք է ստեղծեն նույն Գրիգոր Նազարյանը, Արմեն Մովսիսյանը, եթե իրենց դա հետաքրքիր չէ, ու պոլիտեխնիկ ավարտած մեկը պետք է դրանով զբաղվի, կունենանք այն ինչ ունենք: