Աշնանային


12:01 , 15 հոկտեմբեր, 2012

Թե որ անձրևդ ազդանշան էր

Ու թե տերևդ՝ լոկ պատրանքի թև,
Էլ ինձ խաբելդ ի՜նչ աննշան էր,
Ու աննշմար էր կրածդ ի վեր։
Թե ինձ կանգնեցնելն ամպերի քովին
Ու լռեցնելդ սուլող հովերին,
Թե այդ էր միակ առաջադրանքդ
Ուրեմն կորավ սին պատկառանքդ։
Թե-երս կապած ու-երիս ուսին,
Բայցս շաղկապված մեջբերումներով,
Էլ չեմ  զգալու ազդանշանդ,
Չանձրևես իզուր,արցունք չթափես,
Քո սև երկնքից էլ չեմ ազդվելու՝
Թե այդ է եղել առաջադրանքդ...