Մարտի 5-ին «օրենքով գող»-ի կարգավիճակից զրկվել են ազգությամբ հայ` Խախոլ Արմենը, Արտյոմ Լիպեցկինը և ևս 10 գող


17:26 , 7 մարտ, 2015

Operativ.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին` Մոսկվայում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որը կազմակերպել էր հեղինակավոր «օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականվամբ, տիտղոսից անվերադարձ զրկել էր 12 «օրենքով գող»-ի:

Այդ տիտղոսից զրկվել էր նաև հայազգի երկու գողական` ռուսաստանցի Արմեն Խաչատրյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Խախոլ Արմեն մականվամբ և գյումրեցի Արտյոմ Առաքելյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Արտյոմ Լիպեցկի մականվամբ:

Փոխանցվում է, որ նրանք զրկվել են իրենց կարգավիճակից, քանի որ որոշվել է, որ Դեդ Հասանի օրոք նրանց նկատմամբ դրսևորված մոտեցումն արդարացված չի եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այդ հավաքի ժամանակ իրենց կոչումից զրկվել էր նաև 3 ադրբեջանցի: