Զապի մերձավորնե՞րն են լուծում ավտոերթի հարցերը Գյումրիում


17:14 , 7 մարտ, 2015

Lragir.am-ը գրում է․

Ավտոերթը Գյումրիում դեռեւս չի մեկնարկել. Անվտանգության երաշխիքներ չեն տալիս

Գյումրի-Երեւան մուտքի մոտ, մեր ստացած տեղեկությունների համաձայն, հիմա ավելի հանգիստ է: Մուտքի մոտ հավաքված երիտասարդները, ովքեր քիչ առաջ փորձել են սպառնալ լրագրողներին, հորդորել, որ դադարեցնեն նկարահանումները, հեռացել են տարածքից:

Տարօրինակն այն է, որ չնայած Գյումրիում ամենուր ոստիկանական խմբեր են, քաղաքի մուտքի մոտ ոստիկաններ չկան, եւ «հարցեր լուծողները» մի քանի տասնյակի հասնող երիտասարդներն են եղել:

Հիմնադիր Խորհրդարանի ներկայացուցիչները ծանոթ են քաղաքում տեղի ունեցող պրոցեսներից, մուտքի մոտ կան նրանց մի քանի համախոհներ, ովքեր պարբերաբար զգուշացնում են, թե ինչ իրավիճակ է այնտեղ:

Երիտասարդներն այժմ հեռացել են այդտեղից: Տեղեկություններ կան, որ նրանք քրեական հեղինակություն Զապի մերձավոր շրջանակներից են:

Նախախորհրդարանից տեղեկացանք, որ ավտոշարասյունը դեռեւս գտնվում է Ազատանում: Սպասում են, որ իրավիճակը հանդարտվի, նոր շարժվեն դեպի Գյումրի: Անվտանգության երաշխիքներ չունեն, որ իրավիճակը կլինի վերահսկելի ոստիկանների կողմից:

Lragir.am-ին փոխանցեցին, որ մամլո ասուլիս են նախատեսում Ազատանում: