17:08 , 7 մարտ, 2015
Replik.am-գրում է․
Շվեյցարիան երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը և որոշում է կայացրել նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: Այս մասին մարտի 6-ին հայտարարել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:
Հայտնվում է, որ պատժամիջոցների կիրառման ժամկետի երկարաձգումը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Շվեյցարական նոր պատժամիջոցների թիրախում հայտնվել են 28 ֆիզիկական և իրավաբանական դեմքեր, որոնք, Շվեյցարիայի կարծիքով, մեղավոր են ուկրաինական ճգնաժամի համար: Այդ դեմքերի ցուցակում են հայտնվել Իոսիֆ Կոբզոնը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրեյ Կարտապոլովը և այլք: