Ուկրաինայի շուրջ ԵՄ-ի և ԱՄՆ-ի մոտեցումները տարբերվում են. Գերմանիայի ԱԳ նախարար


16:36 , 7 մարտ, 2015

481745001395821885Araratnews.am-ը գրում է․

Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի շուրջ եվրոպական պատկերացումը չի համապատասխանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների տեսակետին: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ մեր աղբյուրների հնչեցրած հայտարարությունները չեն համապատասխանում այն հայտարարությունների հետ, որոնք արվում են ՆԱՏՕ-ի և ամերիկյան իշխանությունների կողմից», – նշել է ԳԴՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք, որ այսօր գերմանական Spiegel ամսագիրը կարծիք էր հայտնել, որ «ամերիկացիները ցանկանում են խոչընդոտել Մերկելի գլխավորած միջնորդական առաքելությանը»:

«Մենք որևէ կերպ հետաքրքրված չենք, որ այս չհասկացվածությունը խորանա, հակառակը՝ ես մտադիր եմ 2 ժամ անց Փարիզում հանդիպել իմ ամերիկացի գործընկեր Քերիի հետ՝ նպատակ ունենալով կանխել տարաձայնությունների առաջացումը», – հայտարարել է Շտայնմայերը, ով այժմ գտնվում է Ռիգայում: