Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ


16:24 , 7 մարտ, 2015

Araratnews.am-ը գրում է․

sergo

Թանկագին կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա առթիվ: Գարնանամուտի, բնության զարթոնքի շնչով առլեցուն այս գեղեցիկ տոնը, որով մեզանում ոչ պաշտոնապես մեկնարկում է նաև «կանանց մեկամսյակը», հայ կնոջ մեծարումի և գնահատանքի, նրան ջերմ ժպիտներ պարգևելու ևս մեկ հրաշալի առիթ է բոլորիս համար: Դուք Ձեր անսահման ներողամտության, բարության, դժվարությունները հաղթահարելու ի վերուստ տրված ունակության և լավատեսության շնորհիվ կարողացել եք ինչպես ամուր պահել պետության կայացման և զարգացման հիմնական հենասյունը` ընտանիքը, այնպես էլ ակտիվ դերակատարում ունենալ երկրի հասարակական-քաղաքական կյանքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ