16:18 , 7 մարտ, 2015
Slaq.am-ը գրում է․
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ևս արտահոսք է սկսվել: Խմբակցությունը և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը լքում են ավագանու անդամները: Slaq.am-ի տեղեկություններով օրերս Բարգավաճ Հայաստան խմբակցությունը կլքի ԲՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի առանցքային ներկայացուցիչ Գրիգորի Գրիգորյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ համարի ներկայացուցիչը կլքի նաև կուսակցությունը, սակայն կմնա որպես անկախ ավագանի: Ինչպես ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ՝ կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի անձով էին պայմանավորում իրենց անդամությունը ԲՀԿ-ին, այնպես էլ՝ Գրիգորի Գրիգորյանը: Չի բացառվում, որ ԲՀԿ-ական ավագանու ևս մի քանի անդամներ հետևեն Գրիգորյանի օրինակին:
Տեղությունները, թե իբր ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից արտահոսք չկա սկսվում է հերքվել::