16:12 , 7 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունենալու:
Մարտի 25-28-ին Սորբոնի համալսարանում տեղի է ունենալու քննարկում՝ «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» խորագրով:
Միջազգային միջոցառմանը բացման խոսքով հանդես է գալու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Deutsche Welle-ի աղբյուրները նշում են, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում Եվրոպայում պլանավորված միջոցառումներից մեկը՝ գուցեև ամենակարևորը, տեղի է ունենալու այս ամիս՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Միջոցառմանը մասնակցելու են գիտնականներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Հունաստանից, Հոլանդիայից, Իսրայելից ու Թուրքիայից:
Միջոցառման շրջանակում Փարիզում Հոլոքոստի հիշատակի կենտրոնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդես է բացվելու: