16:07 , 7 մարտ, 2015
Ահա շատ շարժվելու համար մի կարևոր պատճառ։ Գիտնականները պարզել են, որ քիչ շարժվելը հանգեցնում է ուղեղի փոքրացմանը։
Կատարվել է փորձ, որին մասնակցել են ավելի քան 1200 մարդ։ Գիտնականները նրանց վրա մոտ 20 տարի ժամանակ են վատնել։ Փորձությունը սկսելու ժամանակ կամավորները եղել են 40 տարեկան, իսկ ավարտին՝ 60։ 40 տարեկան մարդկանց առաջարկել են վազքի ճանապարհին իրենց ֆիզիկական վիճակը ցույց տալ։ Իսկ 20 տարի հետո նրանց ուղեղը սկանավորել են։
Պարզվում է, որ ովքեր 40 տարեկանում կարողացել են լավ արդյունքներ ապահովել, 60 տարեկանում նրանց ուղեղի ծավալն ավելի մեծ է եղել, քան ոչ ակտիվ մարդկանց մոտ։