10 մթերք, որոնք հանգիստ կարող եք ուտել անգամ պահպանման վերջնաժամկետին շատ մոտ վիճակում


15:53 , 7 մարտ, 2015

Mediamonitor.am-ը գրում է․

22521-13cayc5

Այն դեպքում երբ, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ բրիտանացիները տարեկան 4,3 միլիոն տոննա լիարժեք պիտանի մթերք պարզապես դեն են նետում, մի գործարար որոշել է դրանք վաճառել։

Շատ մարդիկ հակված են ժամկետին մոտ մթերքն անմիջապես դեն նետել բայց Դեն Քլադեռեյը՝ Approved Food, ընկերության ղեկավարը, էժան գնով վաճառում է նմանատիպ սնունդը։

Ընկերության ղեկավարը բացատրում է, որ հատկապես կարևոր է հանրությանը տեղեկացնել նշագրումների տարբերությունների մասին։ Այսպիսով use-by dates նշագրումը նշանակում է, որ նշված ժամկետից հետո օգտագործելը վնասակար է առողջության համար, sell-by dates նշագրումը օգտագործվում է միայն սուպերմարկետների ներքին գրագրության համար և  best before dates նշագրումը ցուց է տալի այն ժամկետը երբ մթերքն ունի օպտիմալ որակ և դա ոչ մի կապ չունի անվտանգության հետ։

Այսպիսով հաշվի առնելով վերը նշվածը ներկայացնում ենք sell-by dates նշագրումներով մթերքների ցանկը որոնք ընդանուր առմամբ անվտանգ են

Չիպսեր

Այս մթերքում պարունակվող աղերը օգնում են այն երկար պահպանել

Շոկոլադ

Այս մթերքում առկա շաքարը օգնում է այն երկար պահպանել

Կետչուպ

Կետչուպները կարելի է պահպանել մինչև մեկ տարի եթե տեղադրեք, հով և չոր տեղում կամ սառնարանում

Յոգուրտ

Յոգուրտները պահպանվում են մինչև 6 շաբաթ և վրայի շերտից բացի մնացածը նույն որակի կլինի

Կաթ

Եթե կաթի հոտը սովորական է և այն չի մակարդվել վստահորեն կարող եք օգտագործել

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ