Մոսկվայում Փարաջանովին նվիրված ցուցահանդես է բացվել


15:38 , 7 մարտ, 2015

Մոսկվայում Փարաջանովին նվիրված ցուցահանդես է բացվելSlaq.am-ը գրում է․

Մոսկվայի Ճարտարապետական թանգարանում բացվել է «Վենետիկի բարիքները՝ Սերգեյ Փարաջանովին» խորագրով ցուցահանդես: Հանրահայտ ռեժիսորը հաճախ էր ասում, որ այդ քաղաքը էսթետիկորեն մոտ է իրեն: 1977 թվականին Փարաջանովի ֆիլմերը ցուցադրվել են Վենետիկյան բիենալեում,-փոխանցում է tvkultura.ru-ն:

Ցուցահանդեսի հեղինակ Տատյանա Դանիելյանցը առաջին անգամ ներկայացրել է այդ նախագիծը Երևանում` անցյալ տարվա սեպտեմբերին ժամանակակից արվեստի թանգարանում: Մոսկվայում այն ներկայացվել է առանց որևէ փոփոխություnների «երեքը մեկում» ձևաչափով՝ երկու ցուցահանդես և մեկ ֆիլմ: Զբոսնելով Վենետիկում և խորհելով Փարաջանովի ճակատագրի մասին, Տատյանա Դանիելյանցը ընդհանուր բաներ է հայտնաբերել երկու երկրների միջև:

«Վենետիկի մշակույթը տեսանելի է: Նույն բանը կարելի է ասել և Հայաստանի մասին»,-ասում է Տ.Դանիելյանցը: