ՀԽ-ի ավտոերթը հասնում է Գյումրի. քաղաքի մուտքի մոտ լարված իրավիճակ է


14:23 , 7 մարտ, 2015

avtoertGalatv.am-ը գրում է․

Գյումրի քաղաքի մուտքի մոտ շուրջ 40-50 երիտասարդներ են հավաքված, որոնք սպառնում են Հիմնադիր խորհրդարանի Գյումրու գրասենյակի ներկայացուցիչներին, որ եթե Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցները փորձեն մուտք գործել Գյումրի, ապա կջարդեն ավտոմեքենաները եւ ծեծի կենթարկեն Հիմնադիր խորհրդարանի անդամներին:

Այս մասին տեղեկացնում են ԳԱԼԱ-ի թղթակիցները, ովքեր այդ պահին գտնվում են քաղաքի մուտքի մոտ:

Նշենք, որ հիշյալ երիտասարդները խոչընդոտում են նաեւ լրագրողների աշխատանքը, սպառնալիքներ են հնչեցնում: Թե ովքեր են այդ երիտասարդները, ովքեր են նրանց այդտեղ «գործուղել» եւ թե ինչ են պահանջում, հայտնի չէ, նրանք չեն ներկայանում, միայն ասում են, որ «Գյումրիում Բերձոր են սարքելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ