Փետրվարին ԱՄՆ դոլարն արժևորվել է 0.6 տոկոսով


14:08 , 7 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է․

Հայաստանի սպառողական շուկայում փետրվարին արձանագրված 0.2 տոկոս գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.6 տոկոս հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2015թ. փետրվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են, համապատասխանաբար, 2.3 և 3.2 տոկոսով:

Ինչպես հայտնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 1.6 և 1.5 տոկոս հավելաճ: 2015թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 478.4 դրամ, ինչը 16.2 տոկոսով գերազանցել է 2014թ. փետրվարի համապատասխան ցուցանիշը (411.54 դրամ):